10 08 2018

Վարչապետը մեկնել է Տավուշ

Վարչապետը մեկնել է Տավուշ

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ Վարչապետի երկօրյա այցը կլինի բավականին հագեցած, լի հանդիպումներով ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։ 

Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։ Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում Իջևան, Դիլիջան համայնքներում և Հաղարծին գյուղում կայանալիք հանդիպումներն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ