Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով սեպտեմբերի 28-ին հայկական կողմից երեք զինծառայող է սպանվել։ ՊՆ-ն այսօր հրապարկել է նրանց անունները՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը