Սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։ Վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Զոհվել է նաև քաղաքացիական երեք անձ, քաղաքացիական երկու անձի գտնվելու վայրը անհայտ է: Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը