14 09 2022

Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի․ ՊՆ



Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությւոնը հայ-ադրբեջանական սահմնաին շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակը՝ ներկայացնելով իրադրությունը ժամը 09։00-ի դրությամբ։

«Մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 08։00-ից սկսած, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր ու խոշոր տրամաչափային զինատեսակներ, կրկին սկսկել է նախահարձակ գործողություններ՝ մասնավորապես Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»,-հայտնում է ՊՆ ներկայացուցիչը։
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ