Հայաստանի եւ Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը