21 03 2022

ՊՆ-ն ասում է՝ Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացումը 2021-ի գարնանն է եղել



Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որում կրկին վերահաստատում է ավելի վաղ տարածած հերքումը, թե այս տարի ադրբեջանական զինուժը մոտ 1 կմ առաջ է եկել Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ ՊՆ–ն նշում է, որ նշված տարածքը հակառակորդի տիրապետության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը, այս պնդումը հիմնավորված է նաև տարբեր ժամանակահատվածում արված լուսանկարներով։

Նաև նշվում է, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված ադրբեջանցիները վերադարձել են իրենց իսկ կողմից ավելի վաղ փորված խրամատների տարածքում, նույն բնագծի վրա, առանց առաջանալու, տեղադրել վրաններ։ Այսինքն՝ նոր առաջխաղացում չի եղել։

ՊՆ–ն նաև հերքում է պնդումը, թե Ներքին Հանդը հայտնվել է հակառակորդի նշանառության տակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ