28 05 2021

Այն, ինչ վերջին տարիներին կատարվեց կրթության հետ, ոչ պակաս աղետ էր․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Կրթության ոլորտում լրջագույն խնդիրներ ունենք՝ և՛ բովանդակային առումով, և՛ կառավարման։ Կրթությունը ոչ միայն պետք է գիտելիքներ տա երեխաներին և երիտասարդներին․ այն պետք է նաև քաղաքացի դաստիարակի։ Եթե մենք հետևողական փորձում ենք հանել կրթությունից ազգայինի բաղադրիչը՝ հայ լինելու հանգամանքը, ստացվում է, որ մենք հայ քաղաքացի չենք դաստիարակում, այլ ուղղակի գիտելիք ենք տալիս։ Այն, ինչ վերջին տարիներին կատարվեց կրթության հետ, ոչ պակաս աղետ էր։ Սա հոգեբանական լուրջ ներգործություն էր մեր ազգային ինքնության զգացողության վրա։
Իմ նախագահության առաջին իսկ տարվա ընթացքում կտրուկ բարձրացավ ուսուցիչների աշխատավարձը։ Չես կարող ուսուցչին վճարել 5 հազար դրամ և նրանից ինչ-որ բան ակնկալել։ Եթե կրթությունը մեզ համար կարևոր է, ուրեմն այն պետք է գնահատվի ըստ արժանվույն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ