01 04 2021

Բուհերի ընդունելության կարգը կփոխվի



Այս տարի բուհեր ընդունելության կարգում փոփոխություն կլինի։ Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը հայտնեց, որ այն կկատարվի երկու փուլով:

Նա նշեց, թե առաջին փուլով քաղաքացիները հայտեր կլրացնեն, և մրցույթից հետո այն դիմորդները, որոնք չեն կարողացել ընդունվել, հնարավորություն կտան նորից մասնակցել:

«Առաջին փուլում դիմում են մեկ փուլ, մեկ մասնագիտություն ու դրանով առաջին փուլն ավարտվում է: Այս տարի ունենք մրցութային երկու քննություն», – նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ