12 09 2020

ԿԳՄՍՆ–ն հրապարակել է 20 տիտղոսակիր մարզիկների ցուցակը, որոնք պատվովճարներ կստանան

ԿԳՄՍՆ–ն հրապարակել է 20 տիտղոսակիր մարզիկների ցուցակը, որոնք պատվովճարներ կստանան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով`Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի շառայությունը, որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.

Ցուցակ
 
Անուն, ազգանուն
Զբաղեցրած տեղը
Պատվովճարի ամսական չափը հազար դրամ

Օլիմպիական խաղեր

1․Էդուարդ Ազարյան
1-ին տեղ
200,000.00
 
2․Արմեն Նազարյան
1-ին տեղ
200,000.00
 
3․Էդուարդ Միքայելյան
2-րդ տեղ
140,000.00
 
4․Յուրի Սարգսյան
2-րդ տեղ
140,000.00
 
5․Արմեն Մկրտչյան
2-րդ տեղ
140,000.00
 
6․Միհրան Հարությունյան
2-րդ տեղ
140,000.00
 
7․Սոս Հայրապետյան
3-րդ տեղ
100,000.00
 
8․Յուրի Պատրիկեև
3-րդ տեղ
100,000.00
 
9․Հրաչիկ Ջավախյան
3-րդ տեղ
100,000.00
 
10․Գևորգ Դավթյան
3-րդ տեղ
100,000.00
 

Շախմատի համաշխարհային օլիմպիադա

11․Վլադիմիր Հակոբյան
1-ին տեղ
200,000.00
 
12․Սերգեյ Մովսիսյան
1-ին տեղ
200,000.00
 
Աշխարհի առաջնություն

13․Նշան Մունչյան
1-ին տեղ
100,000.00
 
14․Արայիկ Գևորգյան
1-ին տեղ
100,000.00
 
15․Դեվիդ Սաֆարյան
1-ին տեղ
100,000.00
 
16․Յուրի Սարգսյան
1-ին տեղ
100,000.00
 
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն

17․Լևոն Արոնյան
1-ին տեղ
100,000.00
 
18․Վլադիմիր Հակոբյան
1-ին տեղ
100,000.00
 
19․Ռաֆայել Վահանյան
1-ին տեղ
100,000.00
 
20․Գաբրիել Սարգսյան
1-ին տեղ
100,000.00
 
21․Ռոբերտ Հովհաննիսյան
1-ին տեղ
100,000.00

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Կրթական 02 09 2024

Առաջին դասարանցիների հայտերի ընդունման հետ կապված խաբեություն է տարածվում․ ԿԳՄՍ

hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են

Orphus համակարգ