«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է.
«Մի քանի աղբյուրներից տեղեկություններ հասավ, որ Վանաձորի համայնքապետարանը Համահայկական խաղերի համար 5 միլիոն դրամ գումար է դուրս գրել համայնքի բյուջեից։
Ըստ մեր աղբյուրների՝ մարզիկներին առձեռն տրամադրվել է 15000 դրամ գումար՝ ճանապարհածախսի համար, իսկ 2 օր անց այդ գումարները ետ է պահանջվել։
Վանաձորի համայնքապետարան, Աստղիկ Ավետիքյան, Արման Բերնեցյան, խնդրում եմ պարզաբանեք, թե արդյոք Վանաձոր համայնքի բյուջեից հատկացվել է 5 միլիոն դրամ գումար, տրվել է արդյոք մարզիկներին առձեռն, եթե չի տրվել մարզիկներին, ապա ինչպես է ծախսվել այդ գումարը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը