Ես դուրս եկա խորհրդից, որովհետև անիմաստ եմ համարում այս վիճակում, այս ակնհայտ կրկեսի ու ֆարսի պայմաններում շարունակել իմ գործունեությունը և մասնակցել քննարկումների և քվեարկության: Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Ես այնտեղ շատ հստակ ներկայացրեցի իմ դիրքորոշումը, որ խորհրդի անդամներից որևէ մեկի նշանակման հետ կապված իրավական բնույթի պրոբլեմի դեպքում խորհրդի լեգիտիմությունը, խորհրդի կողմից կայացվող ցանկացած որոշում առ ոչինչ է համարվում և դա օրենքի ուժով է, դա իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով և քաղաքացիական օրենսգրքով է այդ ամենը սահմանված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը