Գաղտնիության պայմաններում ստեղծված չափորոշիչները հանկարծ պայթյունի նման ներմուծվեցին, դրվեցին քննարկման, և ես ուզում եմ հավաստիացնել, որ ոչ մի մանկավարժ, ոչ մի գիտական աշխատող, այդ ոլորտի գործիչ տեղյակ չի եղել այդ գործընթացից և ոչ մի հայտարարություն չի եղել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկավարժ Արմինե Վաղրամյանը՝ անդրադառնալով առաջարկվող կրթության չափորոշիչներին:
«Գաղտնության պայմաններում ստեղծվել են խմբեր, որոնք ստեղծել են բացարձակեպես անընդունելի չափորոշիչներ, որից հետո սկսվեց քննադատությունների մի շարք, բայց դրա պատասխանը դեռ չունենք, թե ինչ չափորոշիչներ, ինչ նոր մոտեցումներ կորդեգրվեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը