Եթե մենք բեկումնային փոփոխություններ չմտցնենք կրթության ոլորտում, մենք երբեք ուժեղ Հայաստան չենք կարող կառուցել։ Այս մասին Արթիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք ունենք լրջագույն խնդրներ Գյուղակադեմիայում, մասնագետներ չկան, նույնը՝ Մանկավարժական ինստիտուտում։ Պետությունն իր վերաբերմունքը պետք է ցույց տա շատ կոնկրետ քայլերով։ Անկասկած, ոլորտի պատասխանատու պետք է նշանակվի մի մարդ, ով այդ բարեփոխումների կրողն է դառնալու», - ավելացրեց նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը