30 04 2022

Պարտավոր եք կանգնել այս շարժման կողքին․ մանկավարժը կոչով դիմում է իր կոլեգաներին



Անտարբերություն դրսևորել չէի կարող, եթե իմ հայրենակիցները դուրս են եկել պայքարելու մեր պատականության պահպանման համար։ Սա համազգային պայքար է, սա մեր պետականության գոյության համար մղվող պայքար է։ Այս մասին «Դիմադրության» շարժման Սարդարապատից Երևան երթի ժամանակ ասաց երթին միացած մասնակիցներից։

«Այս պայքարը տալու է իր դրական արդյունքները, սա քաղաքական չէ սա մեր կյանքն է, մտավորականը միայն հաստիքով գրանցվածը չէ՝ գիտանական կամ մանկավարժ։ Կոչ եմ անում մանկավարժներին հատկապես պատմության ուսուցիչներին՝ պարտավոր եք կանգնել այս շարժման կողքին»,-ասաց երթի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման 4 խումբ քայլերթով Երևան է գալիս է Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից, որտեղ Մայիսիս 1-ին սպասվում է համազգային հանրահավաք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ