09 01 2024

Անգամ թուրքը Շիրակի պես ցուրտ մարզում ուսուցչին ձմռանը գործից չէր հանի. մանկավարժ



Ամաչում եմ դուրս գամ տնից, չեմ կարողանում աշակերտիս բարևել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ատեստավորումը չանցած ուսուցիչներից մեկը։

«Իրենք ասում են՝ մենք ձեզ երկու անգամ հնարավորություն ենք տվել, բայց իրենք չգիտեն՝ արդյոք մենք հնարավորություն ունեցել ենք սովորելու, երբ դպրոցը կարող էր ուղեգիր տալ, մենք գնայինք և կես գնով սովորեինք։ Որոշ տեղերում մարզպետարաններն աջակցել են և որոշ ուսուցիչներ այդպես սովորել են, իսկ մենք այդ հնարավորությունը չենք ունեցել։ Անարդարություն է»,-նշեց ուսուցչուհին։

Հիշեցնենք, որ Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ