29 07 2020

Ամեն ինչ արվում է, որ ազգային հիշողությունը մոռացվի․ գրականագետ



Ամեն ինչ արվում է, որ  ազգային հիշողությունը մոռացվի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։

 «Մենք ունենք ազգային հոգեկերտվածք, մեր գրականությունը մեր հոգեկերտվածքի արտահայտությունն  է՝ սկսած Ոսկեդարի առաջին գործերից, Մաշտոցի տառերի ստեղծումից: Հիմա մեր նորօրյա կտռրիճներն ասում են՝ պատմագրությունը թող դուրս մնա գրականությունից: Ես էլ ասում եմ՝ մենք ունենք Մանուկ Աբեղյանի Հայոց հին գրականության պատմություն 2 հատորանի աշխատությունը: Ուրեմն մենք չպետք է աչքաթող անենք մեր մեծերի ավանդույթները»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ