24 07 2020

Ինձ զարմացնում է այս տեսակ փաստաթղթերի ստեղծման գաղտնի ընթացքը․ Աշոտ Մելքոնյան



Ժամանակագրություն գոյություն չունի, թռիչքներ են՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մամուլի ասուլիսում անդրադառնալով «Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի, չափորոշիչների և հարակից հարցերի մասին» նոր մշակված փաստաթղթին, որը ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել:

«Երբ այս նախագծին ծանոթացա, անմիջապես հիշեցի Վրաստանի դպրոցների դասագրքերը, որովհետև տարիներ առաջ առիթ ունեցա ծանոթանալու այդ դասագրքերին՝  նույն մոդելն է՝ Արևմուտքի մոդելներից մեկը, որն ուղղակի բերել ու տեղադրել են Հայոց պատմության վրա»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։

Նա նկատեց՝ շատ դեպքերում խոսվում է, որ երեխայի մոտ պետք է ձևավորվի պատմական մտածողություն և դա պետք է ձևավորվի ժամանակագրության հիման վրա․ սա Մովսես Խորենացու հայտնի խոսքերն են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ