ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․
«Նույն եռանդով ու հավեսով շարունակում ենք դասերը
Ապրիլի 2-ի դասացուցակը
Հեռավար դասերը շարունակվում են։ Ապրիլի 2-ին՝ առավոտյան 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը», իսկ 11։15-ից՝ «Բաց դասը»։ Կհեռարձակվեն հետևյալ դասերը՝
Կենսաբանություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Էկոլոգիական համակարգեր
Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Ձևաբայեր
Աշխարհագրություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Սևանի հիմնախնդիրը
Ֆիզկուլտուրա
«Բաց դասի» թեմաները՝
Մաթեմատիկա. Անհավասարությունների լուծման միջակայքերի եղանակ
Ֆիզիկա. Նյուտոնի 3-րդ օրենքը և խնդիրների լուծում
Բացի այդ, առավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝
Հայոց պատմություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Տրդատ 3-րդը՝ Մեծ Հայքի թագավոր
Հայոց պատմություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Պետական կառավարման համակարգը
Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հայաստանը և մոնղոլները: Պայքար օտար նվաճողների դեմ XIII-XIV դարերում
Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում
Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917 թվականին
Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը
Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Խորհրդային Հայաստանի կրթությունը և գիտությունը
Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Գրականությունը և արվեստը: Սփյուռքահայ մշակույթը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը