ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․
«Գիտնականին սուրճն էլ է՞ շատ...
Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ համարի:
Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է...Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում...Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ...Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին:
Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում: Այդ ասողն ատամներով պահում է կրթության ոչ բարով մի նախարարի, ով անգամ չորս տող չի կարողանում մտապահել:Պարզ չի՞ գիտնականի արժեքն այս իշխանության համար...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը