15 11 2019

Արայիկ Հարությունյանի նախարարության արձագանքը

Արայիկ Հարությունյանի նախարարության արձագանքը

ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» և «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։ Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրով, և այդ ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։

Այսպիսով, 2019թ․բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019թ․համար)։ Ավելին, ի հավելումն գոյություն ունեցող համալսարաննների (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)՝ ծրագիրն իրականացվելու է նաև Կահիրեի համալսարանում։ Նշենք, որ այս համալսարանը նախկինում ընդգրկված չի եղել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ