09 10 2019

ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները սահմանափակվել են. մամուլի խոսնակ

ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները սահմանափակվել են. մամուլի խոսնակ

ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԳ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը։

«Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրամանի գործողությունը, որով ես եւ իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։

Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ