«Կրթության ոլորտում այս տարի սպասելիքները պետք է, որ ավելի մեծ լինեն, որովհետև անցած ուսումնական տարին հետհեղափոխական շրջան էր և ամռան ընթացքում էր ձևավորվել կառավարությունը: Բացի այդ սպասվում էին քաղաքական ընտրություններ: Այդ իմաստով այս ուսումնական տարուց սպասելիքները շատ մեծ պետք է լինեն, որովհետև ժամանակ կար ինչ-որ ռազմավարական փաստաթղթեր մշակելու և որոշակի քայլեր անելու համար, բայց այս պահի դրությամբ ցավոք չունենք ռազմավակրական փաստաթղթեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Փորձագետը նշեց, որ այս տարին առանձնապես մեծ փոփոխությունների ակնկալիք չկա. «Այս ուսումնական տարին դիմավորում ենք առանց կրթության զարգացման պետական ծրագրի»,- նշեց փորձագետը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը