ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007 թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը 2007 - 2008 թթ. որպես դասախոս աշխատել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատմության ամբիոնում, իսկ 2008 -2015 թթ. եղել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի ասիստենտ: 2008 -2011 թթ. աշխատել է որպես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011 թ.-ից եղել է ԵՊՀ գիտական քարտուղարը:
Մենուա Սողոմոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային քաղաքականության և միջազգային անվտանգության տեսություններն ու արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացներն ու պայմանները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը