14 09 2023

Ես ապստամբություն չեմ արել, որ ավելի վատ լինի․ 2018-ին փողոց փակած ուսուցիչը բողոքում է



 

«Եթե մենք հասնենք նրան, որ վարչապետն ու նախարարը ընդունեն մեզ, գոնե ես կապացուցեմ, որ կամավոր ատեստավորումը չի արատացոլում իրական պատկերը։ Ես պատրաստել եմ երեք հարց վարչապետին և նախարարին իրեց բնագավառից։ Ուղիղ եթերով երեք հարց տամ և խոստանում եմ՝ եթե պատասխանեն, ես դիմում եմ գրում դուրս գամ։ Եթե չպատասխանեն՝ իրենց աշխատավարձը պետ է իջեցնեն մինչև 75 հազար դրամ, պետք է ագան մեզ մոտ ատեստավորվեն, վերապատրաստենք իրենց կամ էլ դիմում գրեն, դուրս գան»,- լրագրողներին ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ուսուցիչներից մեկը, որը պատմություն է դասավանդում։

Նշենք, որ ուսուցիչները բողոքի ակցիա էին անում՝ դժգոհելով ատեստավորումից, նախարարության նոր չափորոշիչներից, աշխատանքի ծանրաբեռնվածության մեծացումից։

Պատմության ուսուցիչն ասաց, որ ատեստավորմանը չի մասնակցում, քանի որ, իր խոսքերով․ «Եթե մարդուն մեկ անգամ խաբում են, մեղավորը իրենք են, եթե երկու անգամ են խաբում , մեղավորինքն է»։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն անգամ չգիտի ատեստավորումն ինչ է։

«2018 թվկանին ես ապստամբել եմ արդարության համար, ոչ թե նրա համար, որ ինձ վիրավորեն։ Ես ապստամբություն եմ արել, որ լավ լինի, ոչ թե ավելի վատ լինի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ