Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի նիստի օրակարգում Հայաստանի Հանրապետության 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերի բաշխումն է։
Նախատեսվում է՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ,
բ. նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,
գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.
2) ասպիրանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
Նշվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի կրթության շարունակականության սկզբունքը, ինչպես նաև անձի՝ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու համար երիտասարդ մասնագետների համալրմանը և գիտական ներուժի զարգացմանը:
2022/2023 ուսումնական տարում հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:
Բացի բնական և տեխնիկական գիտություններից անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:
2022/2023 ուսումնական տարում այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա և 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր:
Նշենք, որ 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 60 տեղ, որից 42 առկա (որից 25-ը (60%-ը) հատկացված էր բնագիտական և տեխնիկական ոլորտներին) և 18-ը հեռակա (որից 15-ը (83%-ը) հատկացված էր բնագիտական և տեխնիկական ոլորտներին) ուսուցման համակարգում:
Դիմորդներ չլինելու պատճառով թափուր է մնացել Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը