01 03 2022

Անադեկվատության լուրջ էլեմենտ եմ տեսնում․ Արմեն Գևորգյանը՝ Դանիբեկյանի որոշման մասին



«Քանի որ միշտ իմ անցած ճանապարհով հարգանք եմ տածել պետական կառույցների նկատամբ, չէի ուզենա  որևէ կերպ մեկնաբանել դատավորի գործողությունները՝  հաշվի առնելով,  որ դրանք ինչ-որ տեղ իմաստազուրկ են, անհասկանալի,  ապօրինի։ Այստեղ անադեկվատության լուրջ էլեմենտ եմ տեսնում, որովհետև անհասկանալի  է  այս  ամենը։ Եթե դատավորը ինքը չի  մտածում դատական իշխանության հեղինակության, վարկանիշի մասին, դրա հետ մեկտեղ  փորձում է վարկաբեկել պետական այլ  ինստիտուտներ, մասնավորապես՝  ԱԺ-ն , այս դեպքում դատական  իշխանության ներկայացուցիչներն իրենք պետք է մտածեն, թե իրենց շարքերում ովքեր են աշխատում։ Ես այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր եմ  ԵԽԽՎ անդամ եմ,  ունեմ սահմանադրական լիազորություններ, պարտականություններ»,-ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման մասին։

Հիշեցնենք, որ դատարանը  մերժեց Արմեն Գևորգյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը և հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցաՆց մասնակցել ԵԽԽՎ  նիստերին և թույլ  չտվեց նրան մեկնել Ստարսբուրգ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ