01 03 2022

Ինչ-որ անհեթեթ բաներ եք ասում․ Արմեն Գևորգյանը՝ Աննա Դանիբեկյանին



«Դուք հասկանո՞ւմ եք, որ դուք այս դատավարությունը խեղկատակության եք վերածում»,- դատական նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանն այն բանից հետո, երբ Աննա Դանիբեկյանը հրաժարվեց նրան թույլ տալ որպես ԱԺ պատգամավոր մեկնել գործուղման։ Աննա Դանիբեկյանը հորդորեց զերծ մնալ այնպիսի այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են դատարանի կողմից գնահատվել որպես անհարգալից վերաբերմունք։

«Թե չէ ի՞նչ կանեք, դուք ամբողջ ԱԺ-ն այօր վարկաբեկեցիք։ Առավոտից նիստ եք անում, ինձ սպառնում եք, որ բերման կենթարկեք, ԱԺ-ից կարգադրություն եք ուզում, կարգադրությունը ստանում եք ինչ-որ անհեթեթ բան եք հիմա ասում»,- արձագանքեց Արմեն Գևորգյանը։

«Դատարանը ձեր հայտարարությունն ընդունում է որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և ձեր նկատմամբ կիրառում է նկատողություն»,- ասաց Աննա Դանիբեկյանը։ Արմեն Գևորգյանը հայտարարեց․ «Այսուհետ չեմ մասնակցելու այն դատական նիստերին, որոնք համընկնում են իմ պարտականությունների կատարման հետ՝ որպես ԱԺ պատգամավորի և ԵԽԽՎ խորհրդի անդամի։ Ես դա խնդրում եմ համարել ի գիտություն։ Ես դիմելու եմ ԱԺ և ԵԽԽՎ ղեկավարությանը։ Ես չեմ հասկանում՝ տուն-տունի՞կ եք խաղում, ի՞նչ եք անում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ