Սա հերթական քաղաքական հետապնդման փորձն է, մենք արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում երկրում, եթե նախկինում ակցիաներ էին անում դատարանների դիմաց, հիմա արդեն դատավոր են կալանավորում: Այս մասին դատական նիստից առաջ ասաց 10-ի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Այս գործով ես 7 անձի շահերն եմ պաշտպանում, նրանք կամ քաղաքական գործիչներ են, կամ նրանց բարեկամները, պարզ է, որ այս ձևով ուզում են մարդկանց վախեցնել: Այստեղ որևէ փաստական հանգամանք չկա, սարքել են, որպեսզի մարդկանց վրա ազդեցություն գործեն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը