«Այն, ինչ սպասում էինք դա էլ տեղի ունեցավ ․ որևէ մեկս հույս չունեինք, որ տվյալ դատավորը կամք կունենա՝ արդարադատություն իրականացնելու։ երբ տեսա անձն ով է, արդեն իմ համար որոշումը սպասելի էր»,-այս մասին լրագրողների հետ զրույցւոմ նշեց Առուշանայնի փաստաբանը։
Ի դեպ, դատարանի որոշումը Վճռաբեկում բողոքարկելու վերաբերյալ փաստաբանը նշեց, որ դեռ կքննարկեն։
«Գորիսն ունի քրեակատարողական հիմնարկ, բայց արդեն ամիսներ է իշխանությունները նախընտրում են ամեն անգամ հսկա ուժեր կիրառել , գործուղման ծախսեր վճարել և ամեն անգամ Առուշանյանին Երևան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել Գորիս ՁՊՎ , որից հետո դատարան․․․ Այս որոշմամբ վերահաստատվեց, որ Առուրշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Դատարանը որևէ հիմք չուներ մեր միջնորդությունը մերժեր»,-ասաց փաստաբանը։
Արմեն Մելքոնյանը նաև ընդծեց, որ պատերազմի ժամանակ Առուշանյանն իր միջոցներով, ի թիվս բազում գործերի, 13 հազար արցախցու կեցությունն է ապահովել Գորիսում։
«Հարցրեք Ստեփանակերտի քաղաքապետին, թե՝ ով է Առուշ Առուշանայնը»,-ասաց փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը