Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.
«Խիստ հավաստի տվյալներով արդեն 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Դավիթ Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով։
Բոլորը հասկացել են, որ մեծ, շատ մեծ ապօրինություն են արել, այս օրերին լսել են տարբեր հմուտ իրավաբանների հրապարակային կարծիքներ ու փորձում են իրենց բացերը փակեն։
Այլ հնար չունենալով, ստիպված դիմել են ԱԱԾ գործակալական ցանցի օգնությանը, որպեսզի վերածեն Բախշիյանի դեմ ցուցմունք տվող վկաների։
Նաև Բախշիյանի դատական ակտերից հնարավոր դժգոհների են փնտրում։
Տղերք ապօրինության սլացող գնացքի պատուհանից մի վայրկյան նայեք ձեր խղճին ու հարցրեք՝ արժի՞ արդյոք (ու՞մ համար և ինչու՞)»։
Հիշեցնենք, որ ԲԴԽ որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր ժամը 18:00-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը