Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։ Դատական նիստից հետո Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստին հետազոտում էին ապացույցները , առկա փաստաթղթերը։
«Մասնագետ իրավաբանի համար այս երկու նիստից հետո պարզ է, որ մենք այստեղ գործ չոնենք»,-ասաց Բենիկ Գալստյանը։ Փաստաբանը նաև անթույլատրելի համարեց գործով հիմնական վկայի գործոնը, առ այն, որ ոստիկանության աշխատակիցը խուզարկություն է անում, դրանից հետո գալիս ցուցմունք է տալիս անձի վերաբերյալ։
Նշենք, որ Սայաթ Շիրինյանի գործով հաջորդ դատական նիստը մարտի 2-ին ժամը 14։00-ին։ Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն վկաները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը