26 01 2022

Բարձրագույն կրթություն չունեցող անձը ՀՈԱԿ-ի տնօրեն չի կարող լինել, իսկ մարզպետ կարո՞ղ է

Բարձրագույն կրթություն չունեցող անձը ՀՈԱԿ-ի տնօրեն չի կարող լինել, իսկ մարզպետ կարո՞ղ է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կողմից կատարված վատնման դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն 2002 թվականից Արմավիր գյուղական հայանքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրաքանչյուր տարի մեկ միասնական դիտավորությամբ, 2017-2021թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող  նույն անձին նշանակել է ՀՈԱԿ-ի տնօրեն՝ կնքելով աշխատանքային պայմանագիր, որի արդյունքում հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենը ստացել է աշխատանքի վարձատրության՝ տարբեր չափերի գումարներ, կանխիկացրել և տնօրինել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ):

Հավելենք, որ միաժամանակ որոշում է կայացվել ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` գործուն զղջալու հիմքով:

Պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Հիշեցնենք, որ Yerevan.Today-ը հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի և Սյունիքի գործող մարզպետի դիպլոմները կեղծ են: Իրավապահ մարմինները մինչև այս պահը որևէ ուսումնասիրում են մեր հրապարակումները, արձագանք դեռ չկա: Ստացվում է, որ բարձրագույն կրթություն չունեոցղ անձը ՀՈԱԿ-ի տնօրեն չի կարող լինել, իսկ մարզպետ կարող է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ