Կառավարության այսօրվա՝ մարտի 3-ի նիստի օրակարգում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին պաշտոնանկ անելու հարցը։ Նրա փոխարեն նշանակվում է Ռոբերտ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ Yerevan.Today-ը բացահայտել էր, որ Մելիքսեթ Պողոսյանն ավարտել է Գորիսի «Սյունիք» համալսարանը՝ իրավագետի մասնագիտությամբ, սակայն այդ բուհը այդ մասնագետը պատրաստելու լիցենզիա ստացել էր Մ․ Պողոսյանի ավարտելուց հետո միայն։ բացի այդ, ՀՀ-ում մարզպետի պաշտոնը ստանձնելու համար անհրաժեշտ է հավատարմագրված բուհի դիպլոմ, իսկ այդ համալսարանը հավատարմագրված չի եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը