Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, առանց քննության թողնելով նիստը հետաձգելու միջնորդությունը, անցավ Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ ՍԴ դիմելու մասին միջնորդությանը։
Ընթացքում դատարանն անցավ Լուսինե Սահակյանի միջնորդության քննարկմանը, որով նա խնդրում էր ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունը։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունվարի 19-ին, ժամը 17։30-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը