Դժգոհ եմ, որ մակագրումները նախագահն է իրրականացնում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով ձեռքով մակագրություններին։
«Թեև ԱԱԾ-ի գործունեության արդյունքում այլևս չի գործարկվում այդ համակարգիչը, բայց հստակ Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախատեսված կարգով հստակ է, թե ինչպես պետք է իրականացվի, և եթե այդ կարգը պահպանվի, ապա որևէ խնդիր չի առաջանա։ Այո, դժգոհ եմ մակագրություններից, իմ կողմից որոշակի ուսումնասիրման արդյունքում ես պարզել եմ, որ մասնավորապես ինձ մակագրված գործերն ավելի շատ են, քան օրենքով ինձ պետք է մակագրվեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը