14 01 2022

Դատավոր Դավիթ Արղամանյանը չգիտի, թե իրեն ո՞ր արժանիքի համար են նշանակել



Հարցերն ուղղեք Բարձրագույն դատական խորհուրդ․ լրագրողների հարցերից խուսափելով ասաց Դավիթ Արղամանյանը։ Իսկ լրագրողները նորանշանակ դատավորին հարցնում էին, թե իրեն ո՞ր արժանիքի համար են դատավոր նշանակել, որովհետև ասում են, որ իր հոր կատարած աշխատանքի համար։

Իսկ Դավիթ Արղամանյանի հայրը դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանն է, ով ով քննել է բազմաթիվ հնչեղ գործեր և հասցրել հայտնվել մամուլում։ Նա այն դատավորներից է, ով հիմնականում բավարարել է քննչական մարմինների և դատախազության միկջնորդությունները։

Հիշեցնենք նաև, որ նա մերժել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ փաստաբանների միջնորդությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ