Միայն մեր կողմից երեք հայց կա Նիկոլ Փաշինյանի դեմ, որոնցից մեկը իր ներկայացուցիչը եկավ և ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին նկատի չուներ, փաստացի հերքվեց։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, ի պատասխան Yerevan.Today-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության հիմքով մեկ տասնյակից ավելի հարցեր կան, արդյո՞ք սովորություն է զրպարտելը Փաշինյանի մոտ։
«Այլ հայցերից Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված ծանոթ չեմ, բայց նկատել եմ, որ ինքը այդքան էլ զգույշ չէ իր արտահայտություններում, երբ խոսքը վերաբերվում է այլ անձանց»,- ասաց Ալումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը