09 01 2022

Դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հունվարի 10-ին, ժամը 12։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննվելու է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին հայտնում է Երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։


Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ