Արարարտի մարզի Այնթափ համայնքից բերման ենթարկված չորս անձինք էլ երեք ժամը լրանալուն պես բաց են թողնվել, բերման են ենթարկվել անհայտ անձանց կողմից հնչեցավա ահազանգի հիման վրա, իբր նրան հիշյալ անձինք բռնության են ենթարկել ինչպես ընտրատարածքում, այնպես էլ ընտարատարածքից դուրս։ Ասյ մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բերման ենթարկվածների փաստաբան Արման Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու երկու թեկնածուներ և նրանց երկու աջակիցներ բերման են ենթերակվել Մասիսի ոստկանության բաժանմունք։
«Արդեն իսկ այդ ահազանգը վկայում է այն մասին, որ դա չի կարող լինել իրական, որովհետև շատ վերացական է։ Անձն էլ չի ներկայացել, ֆեյք ահազանգ է եղել։ Ենթադրում եմ, որ կազմակերպված էր, հուսով եմ իրավապահները իրենց լիազորությունները կիրականացնեն և կպարզեն, թե իրականում ով է եղել այդ անհայտ անձը, ով ահազանգել է»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը