26 11 2021

Բողոքը մերժվեց և ևս մեկ անգամ փաստվեց՝ նման պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությունը. Հովհաննես Խուդոյան



Ինչպես արդեն նշել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Դատարանը նաև մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։

Դատական նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դեռևս որոշում չունեն բողոքարկման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ