15 10 2021

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատավոր Նարինե Հովակիմյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատավոր Նարինե Հովակիմյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։

Պաշտպանը գտնում է, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը չի կարող արդար համարվել։

Ալումյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։

«Մի մարդ, ով ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռ․ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք։ Սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու Ձեր անկողմնակալության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Դուք չեք կարող մասնակցել սույն գործով դատավարությանը», - ասաց Ալումյանը։

Դատավոր Հովակիմյանը հայտնեց, որ մինչ այս պահը տեղեկացված չէ եղել, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։

Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Կարեն Մեժլումյանը միացան միջնորդությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ