07 09 2021

Թող դատախազությունը ինտրիգ չստեղծի մեղադրական եզրակացության շուրջ․ Հայկ Ալումյան



Մեղադրող Բաղդասարյանը արդեն որերորդ անգամ հայտարարություն արեց, առանց որևէ ապացույց վկայակոչելու։ Ասաց պաշտպանական կողմը այս զարգացմանը նախապես պատրաստ էր, նախապես պլանավորել էր և դա իրականացրեց․ սա բավական  լուրջ մեղադրանք է։ Այս հայտարարությունները չպետք է լինեն մերկապարանոց։ Եթե կա հիմնավորում, ուրեմն այդ հիմանավորումները ներկայացնեն, եթե չէ՝ այդ կարգի հայտարարություններ չպետք է արվեն։ Այս մասին դատարանում «Սիլվայի գործի» քննության ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, դատախազների կողմից նման հայտարարությունները չեն արվում ներկաների համար, այլ արվում է լրատվամիջոնցերի և նրանց լսարանի համար։ 

Ինչ վերաբերվում է մեղադրական եզրակացությւն հրապարակելուն, Ալումյանը նկատեց․

«Մեղադրական եզրակացությունը նախաքննական գաղտնիք չէ, ցանկացած մարդ կարող է կարդալ թե ինչի մասին է խոսքը։ Երբ որ գործի նյութերը հրապարակվեն կամ կծանոթանան ապացույցներին բոլորը կտեսնեն որ դա փուչ գործ է, ոչ մի բան տակը չունեցող գործ է։ Այնպես որ թող ինտրիգ չստեղծեն մեղադրական եզրակացություն հրապարակելու շուրջ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ