Փաստաբան Ամրամ Մակինյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկու ձերբակալությունը կապված է Լյովա Սարգսյանի կողմից Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալուն օժանդակելու հետ։
«Քիչ առաջ armdaily.am կայքում մակեդոնական անանուն աղբյուրներին հղում անելով ներկայացվել են իրականության հետ կապ չունեցող ակնհայտ սուտ տեղեկություններ այն մասին՝ իբրև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկու ձերբակալությունը կապված է Լյովա Սարգսյանի կողմից Հայաստանից վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով դուրս գալուն օժանդակելու հետ…
Հորդորում ենք լրատվականներին չտարածել իրականությունից կտրված ակնհայտ սուտ տեղեկությունները, հակառակ պայմաններում ստիպված կլինեն դիմել արհեստավարժ փաստաբանների օգնությանը…»,- գրել է Մակինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը