24 08 2022

Հասել ենք վերջին կայարանին. Ամրամ Մակինյանը՝ ՊՆ նոր նախագծի մասին

Հասել ենք վերջին կայարանին. Ամրամ Մակինյանը՝ ՊՆ նոր նախագծի մասին

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետությունը կործանելու վերջին արարը…

Եթե ճիշտ եմ հասկացել ՊՆ-ի կողմից նոր շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի էությունը, պատրաստվում է մի փոփոխություն, որը հնարավորություն կտա 24 մլն. դրամ վճարողներին Հայկական բանակում ծառայել ոչ թե երկու տարի, այլ չորսուկես ամիս և ուսումնական փուլն անցնելուց հետո զորացրվել:

Այլ խոսքով` պետական մակարդակով ստեղծվում են պայմաններ, որ Հայրենիքը հող դառնա, իսկ այն պաշտպանելը ոչ թե սրբազան պարտք, այլ փող ծախսելու տեղ կամ աշխատավայր…

Հասել ենք վերջին կայարանին…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ