Մեզ համար սպասելի էր, որ կլինի Վերաքննիչ բողոք, որովհետև մեր դատախազության գործունեության պրակտիկան հենց դա է ցույց տալիս։ Խնդիրն այն է, որ դասագրքային դատավճիռ կարելի էր համարել Առաջին ատյանի դատավաճիռը, սակայն իրենց դա ձեռնտու չէր, քանի որ դրանով իրենք խնդիրներ ունեն լուծել, դա լուրջ նախադեպ կլիներ և այդ հոդվածով իրենք չէին կարող անահամապատասխան ճնշում գործադրել մարդկանց վրա։ այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը Արամ Հարությունյանին անմեղ էր ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
«Բողոքում որևէ լուրջ բան չկա գրած, դատավճռում դատարանը հիմք է ընդունել արդարացման այն հանգամանքը, որ կա խոսքի ազատություն և քաղաքական գործչի կողմից է և Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին հղում կատարելով է արդարցվել Արամ Հարությունյանը։ Դատախազությունը սա բողոքարկում է, չնայած այն հանգամանքին, որ դատախազությունը ՍԴ-ում նշում էր, քանի որ վարչապետի պաշտոն զբաղոցնղ անձը որպես քաղաքական գորիչ է այդ խոսքերն ասել տվյալ դեպքում օգտվում է այդ խոսքի ազատության իրավունքից։ Այսինքն երկակի ստանդարտներ են դատախազության կողմից, որը ցավալի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը