11 08 2021

Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Աննա Դանիբեկյանի վարքագծին. հայտարարություն

Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Աննա Դանիբեկյանի վարքագծին. հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին:

Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաև Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը: Նշվածն ուղղակի պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի պատգամավորների համար` իրենց կարգավիճակից բխող: Նույն դատավորը օգոստոսի 3-ին հարգելի էր համարել Ազգային ժողովի նիստերին մասնակցելու պայմաններում պատգամավորի բացակայությունը, բայց նույն իրավական պայմաններում` Ազգային ժողովի ձևավորման` Սահմանադրության ուժով գումարվող և դեռ շարունակվող նիստերի պայմաններում, դատավորն ամբողջովին հակառակ մոտեցում է որդեգրում: Նման վարքագծով, փաստացի, դատավորը որոշել է միջամտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը և հենց պատգամավորի ներկայացուցչական մանդատին, ինչն իրավական որևէ գործընթացի հետ աղերս չի կարող ունենալ:

Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ, և ցանկացած հանգամանք նախապես պատշաճ կերպով տեղեկացվել է դատարանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ