11 08 2021

Ձեր նախադեպային ԲԴԽ որոշումներով իրավաբանությունը հասցրել եք պլինդուզից ցածր մակարդակի․ Երեմ Սարգսյան

Ձեր նախադեպային ԲԴԽ որոշումներով իրավաբանությունը հասցրել եք պլինդուզից ցածր մակարդակի․ Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է․

 ԲԴԽ հեղինակավոր իրավաբան գիտնականներ եմ ման գալիս, որ գնահատեն դատավորի որոշումը՝ բարձրագույն արժեք հանդիսացող ՄԱՐԴՈՒ ազատության իրավունքի վերաբերյալ արտահայտած նման դիրքորոշման վերաբերյալ։

Դե մի օր գոնե գիտնական եղեք, էն էլ՝ հեղինակավոր ու ասեք, որ ճիշտա ասում դատավորը, որ․ «Նախաքննության ավարտ հայտարարված լինելն ինքնին որպես նոր հանգամանք դիտարկելը և յուրաքանչյուր դեպքում այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ դատարան դիմելը` հստակ գիտակցելով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հնարավոր ստացվելու դեպքում դատավարության` ՀՀ քրեական հոդվածով սահմանված օրենսգրքի 300-րդ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը պարտադիր քննարկման ենթակա լինելու հանգամանքը, դատարանի գնահատմամբ անթույլատրելի է և հանդիսանում է ոչ այլ ինչ , քան իրավունքի չարաշահում»:

Ջոգել եք, որ ձեր նախադեպային ԲԴԽ որոշումներով իրավաբանությունը հասցրել եք պլինդուզից ցածր մակարդակի ու վախվորած դատավորներն էլ այլևս որևէ կերպ չկարողանալով մերժել պաշտպանների միջնորդությունները, նման ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ են գրում։

Այսինքն, դատավորը անձին կալանավորում է՝ նշելով, որ քննության այդ սկզբնական փուլում մեծածավալ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն է առկա և ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը, իսկ արդեն նախաքննության ավարտից հետո, երբ քննիչն ասում է, որ այլևս որևէ քննչական գործողություն չունի անելու, սա նույն դատավորի համար ոչ թե նոր հանգամանք է, որ քննարկի մեղադրյալին կալանքից ազատելու հնարավորությունը, այլև՝ իրավունքի ՉԱՐԱՇԱՀՈՒՄ է։

Եթե սա է ձեր գիտական մոտեցումը, ուրեմն․․․

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ