26 07 2021

Արմեն Դանիելյանը պետք է իր մեջ ուժ գտնի, ինքնաբացարկ հայտնի․ Մանվել Փարամազյանի փաստաբան



Վերաքննիչ քրեական դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով նիստը: Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին՝ մի շարք պատճառաբանություններով. գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին: Վերաքննիչ դատարնի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Մեզ ասացին, որ նախագահն է մակագրել առանց որևէ պատճառաբնություն ներկայացնելու։ Տարիներ շարունակ Արմեն Դանիելյանը վատագույն դատավոր է ճանաչվել և այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականանում է, ուստի մենք խնդրել ենք, որ իր մեջ ուժ գտնի, ինքնաբացարկ հայտնի, որը նաև Մանվել Փարամազյանի դիրքորոշումն է, հակառակ դեպքում ինչպես Մանվել Փարամազյանը մենք ևս չենք մասնակցի դատական նիստին, եթե ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարի»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ