ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների, ահազանգերի, ԶԼՄ հրապարակումների առթիվ դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացում է Դատախազությունը:
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հուլիսի 22-ի դրությամբ հարուցվել է 78 քրեական գործ:
Դրանցից՝
1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով,
· 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,
Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձանց նկատմամբ, որոնցից, մասնավորապես՝
Ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 2 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինք»՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 2, «ԲՀԿ»՝ և «Վերելք»՝ 1-ական: Թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Բոլոր 8 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատախազի որոշմամբ հետագայում ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:
Արդեն իսկ 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 4 գործ՝ ընտրակաշառք տալու, փորձի, ստանալու և ընտրակաշառքի օժանդակության վերաբերյալ ( 11անձ, որոնցից 2-ը ընտրակաշառք ստանալու, 9-ը՝ տալու համար, վերջիններս բոլորը՝ հարում են «Պատիվ ունեմ» դաշինքին), 1 գործ՝ 1 անձի (հարում է «Հայաստան» դաշինքին) վերաբերյալ՝ անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու վերաբերյալ, 1 գործ 1 անձի (հարում է «Հայաստան» դաշինքին) վերաբերյալ՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ և 1-ը՝ 1 անձի (հարում է «Հայաստան դաշինք»ին) վերաբերյալ՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ:
Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, առանձին գործեր քննվում են մեկ վարույթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը