«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փասաբան Արամ Վարդևանյանի խոսքով, այն, որ ՍԴ-ն հիմնավորում է, որ ատելության խոսքն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վրա, և որ ուղղված է ելել քաղաքական հակառակորդներին աբսուրդ է․ այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց բանախոսը․
«Քաղաքական հակառակորդը ուժ է ներկայացնում, այդ ուժն ունի աջակիցներ, հետևաբար ինչպե՞ս կարելի է ասել, որ չի ազդել ընտրողների վրա։ Այն ոչ թե քաղաքական հակառակորդներին, այլ՝ անորոշ զանգվածին է ուղղված եղել»,- նշեց Վարդևանյանը։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար լինել-չլինելու՝ Սդ-ում քննարկված հարցին, փաստաբանն ընդգծեց․
«Մենք ինչ էինք ասում, ասում էինք, որ կառավարության անդամները, որ շարունակում են պաշտոնավարել կառավարության հրաժարականի դեպքում, դա նորմալ է, բայց, եթե այդ անդամներից մեկը հրաժարական է տվել այլևս չի կարող պաշտոնավարել, որովհետև ինքն արդեն հրաժարվել է։ ՍԴ-ն այս հարցին առհասարակ չի անդրադարձել,փոխարենը որոշումն հիմնավորեց պաթոսախեղդ բառերով՝ առանց իրավական պարզ բացատրության։ Պետք էր ուղղակի ասել հարգելիներս, հարաժարակն է տվել, մյուսներն այդ հրաժարականի ուժով դառնում են պաշտոնակատար, դա նորմալ է, բայց, եթե մեկն արդեն հրաժարական է տվել, ո՞նց կարող է նույն ռեժիմի մեջ մնալ։ Ասում էին, իբր արտահերթ ընտրությունների միակ մեխանիզմն այն է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, չկա նման բան, մեխանիզմներից մեկն էլ այն է, որ կառավարության վստահության հարցը դնեին, Աժ-ն վստահություն չհայտներ այդ ժամանակ բոլորը դառնային պաշտոնակատար, այդ թվում՝ վարչապետը, բայց եթե վարչապետն ինքը հրաժարական է տվել՝ միաժամանակ մնալով պաշտոնում մենք արդեն արժեզրկում ենք սահմանադրական ինստիտուտը»,-նշեց Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը